13-ամյա Էլիո Ֆիգուրեդոն տառապում է հազվագյուտ հիվանդությամբ, որի պատճառով օձի նման պաբերաբար մաշկափոխ է լինում:
Էլիոյի օրգանիզմը չափազանց արագ է արտադրում մաշկի բջիջներ, ինչի հետեւանքով երեխայի մաշկը մշտապես թեփոտվում է եւ կարմիր գույն ստանում: Սրա պատճառով երեխան մշտապես ենթարկվում է հասակակիցների ծաղր ու ծանակին:
Բժիշկները կանխատեսել էին, որ Էլիոն չի ապրի մինչեւ իր առաջին տարեդարձը: Հիմա տղան աշխատում է լիարժեք կյանքով ապրել եւ իր օրինակով ոգեշնչել նմանատիպ հիվանդություն ունեցող հիվանդներին:
Նա, մասնավորապես, կոչ է անում չներփակվել, չապրել ճգնավորի կյանքով, այլ հավատալ, որ աշխարհում կան բարի մարդիկ՝ պատրաստ ցուցաբերելու օգնություն եւ աջակցություն:
Նա շաբաթը 2 անգամ ընդունում է հատուկ բուժական լոգանքներ, իսկ յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ մարմնին քսում է խոնավացնող վազելին: