Բա որ վարչապետը իրո՞ք մի կես ժամ անհասանելի լինի…

<<Երկրում շրջում են սևազգեստ մարդիկ>> այսօրվա կառավարության նիստին հայտարարեց ՀՀ Վարչապետը և այս առումով կոշտ հանձնարարականներ տվեց Ոստիկանության և ԱԱԾ պետերին: Երկու օր առաջ մի կուսակցության անդամներ հայտարարեցին ,որ ազգային արժեքներից ելնելով մարդ են ծեծել և << ես եմ Սպարտակը>> բանաձևով գնացին հանձնվելու ոստիկանություն:Դրանով հավանաբար փորձում են տպավորություն ստեղծել,որ իրենք դուխով տղերք են ,ինքնասիրություն ունեն,ընկերոջը և հայրենիքը անձնվեր սիրող են:

Անկեղծ կհավատամ նրանց,եթե վերը նշվածը ասելուց մի հատ էլ երդվեն,ոչ թե զենքի վրա այլ դիցուք ասեն՝ Պողոս Պողոսյանը ,800 հեկտար հողը և 1.5 միլիոն արտագաղթածները վկա: Մի լուր էլ կա,ավելի շուտ կազմակերպված ակցիա: Ասում են հավաք է եղել և այդ հավաքին որոշում են կայացրել հարցը <<տղամարդավարի>> լուծելու,բայց Վոինը ասելա ` <<ինքը ինձ կենդանիա պետք>>:

Ասում են նաև,որ բուռն քննարկման առիթ է դարձել հատկապես <<տղամարդավարի>> բառը,մի մասը հասկացելա գործ սարքենք,շառ անենք նստացնենք,հետո հասկացել են որ այդ լծակը այլևս չունեն: Մյուսները հասկացել են,որ պետք է իրենց միջից գտնել միակ << տղամարդուն>>,որը <<տղամարդավարի>> կլուծի այդ հարցը գումարով,բայց դե դրան էլ չեն գտել,գումարը կա <<տղամարդը>> ոչ,ավելի շուտ <<տղամարդը>> կա,բայց ճանաչելով հավաքի <<տղամարդկանց>> հասկացելա որ դրանք փող տվող չեն,կքցեն:

Մեկն էլ հայտարարել է,որ հին Հունաստանում,նման դեպքերում անջատում էին հեռախոսակապը և եթե դա արվի Հայաստանում և Վարչապետը մի ժամ անհասանելի լինի,ապա իրենց <<տղամարդկությունը>> կվերականգնվի:
Տեղեկանալով այս ամենի մասին,ես ՝ բնածին ինտիլիգենտ և օրինապաշտ քաղաքացիս ակամայից հիշեցի 90 ական թվականների սկիզբը: Երբ <<տղամարդավարի>> ապրող և հավաքին մասնակից անձիք Վարչապետի ասած գետնի տակով էին ման գալիս ,որ աչքներիս չնկնեին,չնայած անկեղծ լինելու համար ասեմ նաև,որ այնպես չէր ,որ իրենց <<տղամարդավարի>> իշխանության օրոք աշխատում էին աչքներիս երևալ,գործ սարքել,նստացնել այո,բայց <<տղամարդավարի>> երբեք:

Ինչևէ: Տեղեկացա վերը գրվածիս մասին,վերհիշեցի 90 ականները և մի պահ պատկերացրի թե իրոք ինչ կկատարվի <<տղամարդավարի>> ապրող և հավաք անող մարդկանց հետ,եթե դիցուք Վարչապետի հեռախոսը չեմ ասում մի ժամ,կես ժամ անհասանելի լինի: Չգիտեմ ինչու ձեռքերս սկսեցին քոր գալ:

Դե ես գիտեմ եթե ձախն է քոր գալիս գումար ես ստանում: Եթե աջը ծախսում ես: Բայց այ երբ երկու՞սն է քոր գալիս :
Հիշեցի: 90 ականներից մնացած զգացում է,այդպես երկու ձեռքներս քոր էր գալիս երբ կրկին հեռախոսները անհասանելի էին և կար հրատապ խնդիր <<տղամարդավարի>> ապրող հավաքի մասնակիցների հետ ՏՂԱՄԱՐԴԱՎԱՐԻ հարցեր լուծելու:

Ճիշտ է,խոստովանեմ,ոչ միշտ էր հաջողվում լուծել: Գիտեք ինչու: Երբ հեռախոսները դառնում էին անհասանելի <<Տղամարդավարի>> ապրող հավաքի մասնակիցներին ման էինք գալիս չէինք գտնում: Կորում էին ՝ մկան ծակին տաս թուման տալիս:

Հիմա մտածում եմ՝ Ամառ է,շոգ է,ես մեր Վարչապետը երկու տարի է օրը 24 ժամ աշխատում է:
Գուցե ազգովի խնդրենք գոնե մի օրով գնա արձակուրդ և շատ չէ,կես ժամով հեռախոսը անջատի,հանգստանա,շփվի ընտանիքի հետ: Ասեմ ձեզ կյանքի կոչելու գաղափար է ,և Վարչապետը կհանգստանա և մեր ՝ օրինապաշտ և ինտիլիգենտ քաղաքացիներիս ձեռքի քորը կանցնի: Թե չէ արդեն անտանելիա դարձել այդ հիմար քորը:

Արտակ Գալստյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ