25-ամյա եթովպուհին հրաշքով փրկվել է հարբած ամուսնու հարձակումից հետո։ Ընտանեկան վիճաբանության ժամանակ տղամարդը դանակով հարվածել է նրա մեջքին։
Առաջին հիվանդանոցում, ուր հասցրել էին կնոջը, ռենտգեն սարքավորում չկար, ինչի պատճառով մարմնում գտնվող դանակը հայտնաբերել չհաջողվեց։
Երկրորդ բուժհաստատությունում Կումեն սպասեց փրկարար վիրահատությանը մեկ շաբաթ, քանի որ նրա բուժող բժիշկը ստիպված էր երեք հիվանդանոց գնալ, որպեսզի անհրաժեշտ գործիքներն ու բժիշկների թիմ հավաքեր։
Դանակի շեղբը, որը մեկ շաբաթ գտնվել է կրծքի շրջանում, պատռել էր լյարդը, սրտի գլխավոր զարկերակը եւ թոքի մեկը։ Վիրաբույժները յոթ ժամ վիրահատեցին նրան՝ սուր գործիքը նրա մարմնից դուրս բերելու համար։
Նրա առողջական վիճակը գնահատվում է կայուն, իսկ ամուսինը ձերբակալված է։