Տղամարդու մատը օձի խայթոցից հետո ուռել է և ․․․

Օսթին Մաք Գին քիչ է մնացել զրկվի մատից այն բանից հետո, երբ նրան կծել է բոժոժավոր օձը: Անտառում աշխատելու ժամանակ օձը կծել է Օստինի ձախ ձեռքի ցուցամատը:

Սակայն տղամարդը  դրան ուշադրություն չի դարձրել եւ շարունակել է աշխատանքը: 2 օր անց մատը սկսել է ուռել եւ առողջական վիճակն այնքան է վատացել, որ հոսպիտալացում է պահանջվել:

Բժիշկներին հաջողվել է նրա մատը փրկել անդամատումից, սակայն լիարժեք ապաքինման համար առնվազն 6 –ից  8 ամիս կպահանջվի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ