Հայաստանը՝ որպես բազմադարյա պատմություն և հարուստ մշակույթ ունեցող երկիր, մշտապես հետաքրքրել և գրավել է հարևան և հեռավոր երկրների բնակիչներին։
Դեռ միջնադարում Հայաստանում կառուցվել են իջևանատներ, քարավանատներ և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ, որտեղ կանգ էին առնում Մետաքսի ճանապարհով անցնող առևտրականներն ու արհեստավորները։
Նոր և նորագույն շրջանում Հայաստանում զարկ է տրվում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանը։
19-րդ դարի վերջից ռուսական տիրապետության տակ գտնվող հայկական գավառները՝ Երևանի և Ելիզավետպոլի նահանգները ու Կարսի մարզը, երկաթուղային ու հեռագրային կապ են հաստատում Անդրկովկասի այլ շրջանների, ապա նաև՝ Ռուսական կայսրության և հարևան երկրների միջև։