Ո՞ւմ մտքով կանցներ, որ իշխանությունների «պահապան շուն» Բազազը 11 տարի անց Սորոսի գրասենյակի դիմաց ոստիկան ա քաշքշելու

Կարեն Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«11 տարի առաջ ում մտքով կանցներ, որ տարեց ցուցարար կանանց

(օրինակ` Կլառա Խաչիկովնային) էլեկտրաշոկահարող, ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակները շտուրմ անող, «սերժիկ հեռացիր», «սերժիկ մարդասպան» վանկարկումների համար ընդդիմադիր երիտասարդներին քաշքշող  ու դրա համար պագոններ ու պաշտոնի բարձրացում ստացող իշխանությունների «պահապան շոն» ԲԱԶԱԶ Ռոբերտ Մելքոնյանը 11 տարի անց Սորոսի գրասենյակի դիմաց ոստիկան ա քաշքշելու ու ռուպրը ձեռքին միտինգ անի?

Դե ասեք, հանուն էս կադրի չարժեր հեղափոխություն անել?

Հ.Գ Ոստիկանությանը կոչ եմ անում, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառող, հասարակական կարգը կոպտորեն խախտող բազազին պատժել օրենքի ողջ խստությամբ:

Հարկ եղած դեպքում անկախ տարիքին նայելու կիրառել էլեկտրաշոկ և այլ սթափեցնող միջոցներ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ