Չեխիայի դատարանը թույլատրել է Ֆրանկլին Գոնսալեսի` Նարեկ Սարգսյանի արտահանձնումը. news.am

Պրահայի քաղաքային դատարանը ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի արտահանձնման մասին որոշում է կայացրել: Այս մասին հայտարարել է դատարանի մամուլի խոսնակ Մարկետա Պուցին, հաղորդում է news.am-ը:

«Դատարանը հնարավոր է համարում Նարեկ Սարգսյանի արտահանձնումը Հայաստան»,-ասել է նա:

Չեխական օրենսդրության համաձայն՝ արտահանձնման վերջնական որոշումը կկայացնի երկրի արդարադատության նախարարը:

Պրահայի դատարանի ներկայացուցչի խոսքով՝ քիչ հավանական է, որ գերատեսչության ղեկավար Մարիա Բենեշովան այդ հարցով այլ տեսակետ ունենա:

Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանին ձերբակալել էին Պրահայում անցած տարվա դեկտեմբերին: Փաստաթղթերի ստուգման ժամանակ նա ներկայացրել էր Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալես անունով:

2018 թվականի դեկտեմբերի 28-ին Նարեկ Սարգսյանի արտահանձնման մասին հարցումն ուղարկվել էր Պրահա:

աղբյուրը՝ NEWS.AM

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ