Բժիշկները վստահեցնում էին, որ այս մեկ կիլոգրամանոց փոքրիկը չի ապրի․ նա արդեն 16 տարեկան է

Քեննեդի Բրոմլին ծնվել է 1 կգ քաշով և 29 սմ հասակով։ Հղիության ընթացքում ծնողներին տեղեկացրել էին փոքրիկի թերքաշության մասին։ Իսկ ծնվելուց հետո պարզվեց , որ նա տառապում է հազվագյուտ հիվանդությամբ՝ պրեմորդիալ գաճաճությամբ։

Հիվանդությունը պայմանավորված է վաղ մանկական և մանկապատանեկան տարիքում հիպոֆիզի առաջնային բլթի աճի և գոնադոտրոպ հորմոնների թերարտադրությամբ։

Հասակի աճին և սեռական զարգացմանը նպաստում են նաև վահանագեղձը և մակերիկամների հորմոններն ու ենթատեսաթմբի ֆունկցիան: Գաճաճ է համարվում 130 սմ-ից ցածր տղամարդկանց և 120 սմ-ից ցածր կանանց հասակը։

Բժիշկները ծնողներին զգուշացրել էին, որ նա մեկ տարի էլ չի ապրի, բայց Քեննեդին  արդեն 16 տարեկան է։

Հաճախում է դպրոց և բավականի լավ է սովորում իր հասակակիցների համեմատ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ