«Կմեռնեմ Արցախ բառը շուրթերիս». Սասուն Միքայելյան

Armlur.am-ը զրուցել է Իմ քայլը դաշինքի պատգամավորի թեկնածու Սասուն Միքայելյանի հետ։ Սասուն Միքայելյանն անդրադարձել է Թալին քաղաքում այսօրվա իր ելույթին և հնչող քննադատություններին։

Ասել եմ ու նորից ուզում եմ կրկնել՝ այս հաղթանակը քիչ պակաս հաղթանակ չէր, քան Արցախյան ազատամարտի հաղթանակը։ Որոշ մարդիկ ուրիշ ձեւ են մեկնաբանում կամ պատկերացնում, բայց եթե չլիներ այս հաղթանակը, ապա արցախյան ազատամարտն էլ հաջողություն չէր ունենա։ Այսօրվա մեր համախմբվածությունը մի քայլ հեռացրել է պատերազմը մեր սահմաններից ու ժողովրդից»,- ընդգծեց Սասուն Միքայելյանը։

Սասուն Միքայելյանն ասաց, որ հայ ժողովուրդը միշտ հաղթանակներ է տոնել այն ժամանակ, երբ համախմբման որոշում է կայացրել։ Միքայելյանը շեշտեց, որ ՀՀ եւ Արցախի սահմաններին յուրաքանչյուր ոտնձգություն արժանի պատասխան է ստանալու։

«Այն ժամանակ, երբ մենք համախմբվել ենք, հաղթանակ ենք տոնել, եւ այսօր մեր համախմբվածությունը թուրքի դողն է, որը հասկանում է, որ եթե ոտնձգություն լինի մեր սահմաններում, ապա այս համախմբված ժողովուրդը՝ մայր ու մանուկ, դուրս կգա սահման ու կպայքարի, կմաքառի ու կհասնի Եվլախ ու Բաքու»,- շարունակեց նա։

 

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ