Բժիշկները կանխատեսում էին, որ փոքրիկը, որը ծնվել էր հազվագյուտ հիվանդությամբ, երկու շաբաթից ավելի չի ապրի, բայց Ջուդը իսկական արիություն ցուցաբերեց։ Փոքրիկի մոտ ախտորոշել են ռիզոմելիկ կետային խոնդրոդիսպլազիա։ Հիվանդությունը բնութագրվում է արտահայտված կարճ ուսային եւ ազդրի ոսկրերով, գաճաճությամբ եւ մտավոր թերզարգացածությամբ։
Պաթոլոգիան ի հայտ է եկել դեռ հղիության վաղ շրջանում. բժիշկների խոսքով՝ երեխայի մոտ առաջ է եկել կմախքի դիսպլազիա։ Այս հիվանդների 60 տոկոսը մինչեւ իր մեկամյակը չի ապրում։ Հիվանդությունը ազդում է թոքերի, ուղեղի եւ կմախքի զարգացման վրա։ Նրանք, ովքեր ապրում են, չեն կարող ուտել, խոսել եւ քայլել։
Ծնողները խոստովանում են, որ իրենց համար հսկայական նշանակություն ունի աջակցությունը, որը ցուցաբերում են իրենց շրջապատող մարդիկ։ «Միշտ հույս կա։ Ապրեք մեկ լիարժեք օրով, ջանացեք ամեն ինչում ուրախության առիթ գտնել։ Երբեք մի հանձնվեք»։ Փոքրիկ Ջուդ Փիթերսը նշեց հնգամյակը հակառակ բժիշկների կանխատեսումների։