13-ամյա Դեմիենը ութ տարեկանից պայքարում է երիկամային անբավարարության դեմ։ Նա երիկամի փոխպատվաստման կարիք ունի, բայց այդ ճանապարհին նրա առջեւ խոչընդոտ է ծառացել. խորթ ծնողները չկարողացան դիմանալ հիվանդ երեխայի բեռանը եւ հրաժարվեցին նրանից։
Պատճառը պարզ է. օրգանների փոխպատվաստումից հետո պացիենտները հատուկ խնամքի կարիք ունեն։ Տղան հայտնվեց մի իրավիճակում, երբ ստիպված էր 12 ժամը մեկ հիվանդանոց գնալ դիալիզ ստանալու համար։ Նոր խնամակալ նշանակելը հեշտ խնդիր չէր, քանի որ նա պետք է համապատասխան բժշկական գիտելիքներ ունենար։
Lսելով այս պատմությունը՝ տղային օգնության ձեռք մեկնեց նրա մաթեմատիկայի ուսուցիչ Ֆին Լանինգը։ Ֆինը որդեգրեց դեռահասին, ինչի շնորհիվ տղան հայտնվեց փոխպատվաստման սպասողների հերթի առաջին տողերում։ Ֆինը երիկամների անբավարարությամբ տառապող հիվանդների խնամքի հատուկ դասընթաց անցավ։ Երկուսն էլ՝ Ֆինը եւ Դեմիենը, մեծ հուզմունքով սպասում են այն օրվան, երբ կգտնվի երիկամի համապատասխան դոնորը։