5-ամյա Օսկար Լինը տառապում է սուր լիմֆոբլաստային լեյկոզով։ Նա հայտնի է դարձել այն բանից հետո, երբ հազարավոր մարդիկ անձրեւի տակ հերթում կանգնել են, որպեսզի նրա համար ոսկրածուծի դոնոր դառնան:
Բժիշկների կանխատեսմամբ՝ տղային ապրելու 3 ամիս էր մնացել, թերապիայի անցկացման համար նրան ցողունային բջիիջների փոխպատվաստում էր անհրաժեշտ: Ծնողների օգնության կոչին ամբողջ Բրիտանիայից արձագանքել էր մոտ 10 հազար մարդ: Միայն հայրենի Վուսթերում անձրեւի տակ կանգնել էին 5 հազար կամավորներ:
Այդ մասշատաբային ակցիան տվել էր իր արդյունքը. գտնվել էր Օսկարի հետ հյուսվածքային համատեղելիությամբ դոնոր և տղայի ոսկրածուծի փոխպատվաստման վիրահատությունը բարեհաջող է անցել: Նա իրեն լավ է զգում եւ երազում է հանդիպել իր դոնորի հետ: