«Մեղավոր եմ, պատժեք ինձ». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի շրջանակում այցելեց Գյումրի, որտեղ նրան դիմավորեցին զուռնա-դհոլով։

«Այսօր, հեղափոխությունից 6 ամիս անց ձեզանից վստահության քվե ենք ուզում Հայաստանում տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար։ Շատ է խոսվում այն մասին, թե ինչպես պետք է վերացնել աղետի գոտին։ Աղետի գոտին վերացնելու ելքը միայն տնտեսական հեղափոխությունն է։ Գյումրեցին աշխատելու է, և որևէ մեկի ողորմության կարիքը չունի»,- ասաց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև իրենց կողմից իրականացված և իրականացվելիք բարեփոխումներին։ «Մենք 2019թ.-ից բարձրացնելու ենք 85 հազար մարդու թոշակները, առաջինը նրանց, ում ստացածը պարենային զամբյուղից ցածր է։ Բայց մենք պետք է հասկանանք, որ մեկ ընտանիք ենք ու մեր ընտանիքի ունեցած հնարավորությունները սահմանափակվում են պետական բյուջեով։

Մեր կատարած փոփոխությունների արդյունքում 125 հազար մարդու վարկային պատմություն է մաքրվել, ու նրանք նորից կարող են վարկ ստանալ, հիփոթեքային տոկոսադրույքներն են իջել, անշարժ գույքի գներն են աճում։ Հեղափոխությունից հետո Հայաստան ավելի շատ մարդ վերադարձել է, քան հեռացել»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ