Մորուքով կինը, որը կարծում էր, թե երբեք չի գտնի իր երջանկությունը, ամուսնացել է: Սիեթլից Լիթլ Բեր Շվարցը և Թոբիաս Բրադիկը ծանոթացել են ամուսնանալուց 1 տարի առաջ:
Տղամարդն օգնել է Սիեթլից տեղափոխվելիս և հենց այդ ժամանակ էլ հասկացել է, որ սիրահարվել է: Երկար ժամանակ նրանք ջերմորեն շփվել են: 45-ամյա Բրադիկն ուշացնում էր սիրո խոստովանությունը՝ վախենալով մերժվելուց:
36-ամյա Լիթլ Բերի մոտ 14 տարեկանից ախտորոշվել է ձվարանների պոլիկիստոզ: Այդ հիվանդությունն առաջացնում է հորմոնալ խանգարում, որի հետևանքով էլ նրա մոտ մորուք է աճում:
Չնայած ամեն ինչին, Թոբիասն ամեն ինչում աջակցում է իր կնոջը, որպեսզի նա իրեն իսկապես երջանիկ ու գեղեցիկ զգա: