«Էդ սև պաստառներով ի՞նչ եք ուզում ասել, Հայաստանում սու՞գ ա»․ Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀԿ֊ին

«Փողոցներում սև ժապավենի վրա գրում էին «Շարմազանով 44» ու մեզ էին մեղադրում, բայց մենք դրա հետ կապ չենք ունեցել: Մեզ մեղադրում էին, հիմա իրանք, ըստ էության, գրել են՝ Շարմազանով 2018, Արմեն Աշոտյան 2018, Վիգեն Սարգսյան 2018. էդ սև պաստառներով ի՞նչ եք ուզում ասել, իբր ՀՀ-ում սո՞ւգ է:

Եթե նկատի եք ունեցել՝ ձեր քաղաքական մա՞հն է արձանագրվում, սթափ եք գնահատել իրավիճակը»,- Արթիկում անդրադառնալով ՀՀԿ-ականներին ու նրանց քարոզչական պաստառներին՝ ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նա արձագանքել է նաև Արմեն Աշոտյանի այսօրվա հայտարարությանը, ըստ որի՝ «Նիկոլ Փաշինյանին դեկտեմբերի 9-ի գիշերը սպասվում է մեծ անակնկալ»:

«Դեկտեմբերի 9-ին պարզվելու ա, որ նույնիսկ իրենց տնեցիկ իրենց օգտին չեն քվեարկել»,- ասել է «Իմ քայլը» դաշինքի առաջնորդը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ