Հնդկաստանի բնակիչը 20 տարի հրաժարվում էր վիրահատությունից` այդպիսով աճեցնելով գլխուղեղի ամենամեծ ուռուցքը:
31-ամյա բնակիչը չէր կարող վճարել վիրահատության և բուժման համար, այդ պատճառով էլ նա անտեսում էր մանկական տարիքում հայտնաբերված նորագոյացությունը:
Տարիների ընթացքում այն շարունակել է աճել՝ հասնելով 5 կիլոգրամի: Ուռուցքը սկսել էր խիստ անհանգստացնել տղամարդուն:
Արդյունքում տղամարդը ստիպված էր դիմել բժշկական օգնության: Նրան վիրահատել են, իսկ վիրահատությունը տևել է ավելի քան 10 ժամ: Բժիշկները պնդում են, որ դա աշխարհում ուղեղի ամենախոշոր ուռուցքն էր: Այս պահին հիվանդը վերականգնվում է և իրեն լավ է զգում: