Բնություն, երկրագնդի վրա գոյություն ունեցող այն ամենը, որ չի ստեղծված մարդու ձեռքով, բնական իրերի և երևույթների ամբողջությունը երկրի վրա։ Բնության մի մասնիկ են կազմում ծառերը։
Ծառեր սիրելու բազմաթիվ պատճառներ կան. նախ դրանք շրջակա միջավայրը թթվածնով են ապահովում, ստեղծում են հաճելի զովություն շոգ եղանակին, ինչպես նաև կենդանիների համար տուն են հանդիսանում:
Ծառերը սիրելու ևս մեկ պատճառ կա՝ դրանց գեղեցկությունը և յուրահատկությունը: