Գուշակությունը նոր երեւույթ չէ, դա սոցիալական ինստիտուտ է, ուզենք, թե չուզենք դա կա, դրա դեմը առնել հնարավոր չէ, եւ դա ինչ-որ տեղ օգնում է, որպեսզի մարդիկ կարողանան իրենց դնել որոշակի փորձության մեջ եւ գտնել իրենց տեղը այս կյանքում։
Գուշակներին դիմելու բացասական կողմը, այն է, որ սկսում են կյանքը, գործողությունները պայմանավորել դրանով, ինչը շատ վտանգավոր է:
Մասնավորապես` դեռահասները, երիտասարդները ավելի են հակված հավատալ գուշակություններին, քանի որ այդպես նրանք փորձում են գտնել ճշմարտության ուղիները:
Տեսանյութը ստորև․․․