Բժիշկները պացիենտի սրտից հանել են արբալետի նետը, որից հետո նա․․․

Իտալիայի Թուրին քաղաքի բժշկական կենտրոնում բժիշկներին հաջողվել է հաջողությամբ պացիենտի սրտից հանել արբալետի նետը:

47-ամյա տղամարդը Թուրինի քաղաքային հիվանդանոց է տեղափոխվել ուղղաթիռով: Բժիշկները ստիպված էին շտապ վիրահատություն կատարել, որի ժամանակ դուրս են բերել օտար մարմին:

Բժիշկներն այս դեպքը նկարագրել են որպես չափազանց հազվադեպ, քանի որ նետը 30 սմ խրվել էր պացիենտի սրտի մեջ: Նետի սուր ծայրը դիպել էր ձախ փորոքին՝ սրտի կարեւորագույն խորշերից մեկը, եւ անցել թոքի միջով, ընդ որում՝ ակնթարթային մահ չառաջացնելով:

Բժիշկները հեռացման գործողությունը բարդ են որակել, քանի որ նետի դուրսբերումը կարող էր առաջացնել անվերահսկելի արյունահոսություն:

Սակայն հաջողվել է տղամարդուն փրկել, եւ հիմա նրա վիճակը կայուն է գնահատվում:

Բժիշկները ենթադրում են, որ հնարավոր է՝ արբալետով զբաղվել է եւ ինքն է պատահաբար կրակել իրեն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ