«Հանգիստ նստի տեղդ». Վանեցյանը՝ Իոաննիսյանին

Դանիել Իոաննիսյանի հայտարարությունը պարզապես ծիծաղ է առաջացնում: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը` անդրադառնալով «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի հայտարարությանն այն մասին, թե ԱԱԾ տնօրենն անմիջական կապեր ունի քրեական հեղինակությունների հետ:

Հիշեցնենք` Իոաննիսյանն ասել էր. «Վստրեչի Ապեր, Վովայի Արշակ, Թոխմախի Բաբո. այդ մարդիկ հիմա իրենց ավելի ազատ են զգում, քան նախկինում։ Այդ մարդիկ Երևանի Էրեբունի վարչական շրջանից են: Ուզում եմ հիշեցնել, որ Արթուր Վանեցյանն էլ նախկինում ԱԱԾ Էրեբունու բաժնում է աշխատել և դեռ այն ժամանակներից, ըստ շրջանառվող լուրերի, բավականին մտերիմ հարաբերություններ ունի նրանց հետ»։

«Եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, ապա ամբողջ երկրում եղել են, կան հանցավոր հեղինակություններ, մարդիկ, տարբեր մականունավորներ: Եթե շարժվենք նրա տրամաբանությամբ, ապա որտեղ աշխատել եմ, ուրեմն բոլորի հետ շփվել եմ: Ես չեմ ուզում գնահատական տալ Դանիել Իոաննիսյանի հայտարարություններին, կասեմ՝ ամոթ է: Ամոթ է, որ փորձ է արվում խարխլել ԱԱԾ տնօրենի այն հեղինակությունը, որը ձևավորվել է այս մեկ տարվա ընթացքում»,– ասաց Վանեցյանը։

ԱԱԾ տնօրենը նաև նշեց, որ իր նշանակման առաջին ամիսներին Դանիել Իոաննիսյանն ու քաղհասարակության այլ ներկայացուցիչներ իր հետ ակտիվ շփվում էին, զանգահարում, ասում, որ ԱԱԾ-ն վերջապես փոխվել է։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ