Ինչպես են այսօրվա հանրահավաքին Մենուա Հարությունյանն ու Ռուբեն Հակոբյանը ողջագուրվում

Համացանցում հայտնվել են լուսանկարներ, որտեղ այսօրվա հանրահավաքին Մենուա Հարությունյանն ու Ռուբեն Հակոբյանը ողջագուրվում են:

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 23-ին Ազատության հրապարակում մեկնարկել է ՀՅԴ-ի «Զարգանալու ենք չզիջելով՝ Լրջացե՛ք» կարգախոսով հանրահավաքը:

Հանրահավաքին մասնակցում են ՀՅԴ մի շարք ներկայացուցիչներ՝ Գեղամ Մանուկյանը, Իշխան Սաղաթելյանը, Հրանտ Մարգարյանը, Արմեն Ռուստամյանը եւ այլք:

Միջոցառմանը մասնակցում են նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանը, ԱԺ վերջին ընտրություններում ՀՀԿ-ի թեկնածու Մենուա Հարությունյանը, «Ադեկվադ» նախաձեռնության անդամները, Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Ռուբեն Սահակյանը… ընդհանուր՝ մի քանի հարյուր հոգի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ