Կինը իր երիկամը զոհաբերել է հրշեջին, որը փրկել էր նրա մեկամյա դստերը

Այս հուզիչ պատմություն  տեղի  է ունեցել Մինեսոտայում (ԱՄՆ). կինը իր երիկամը զոհաբերել է հրշեջին, որը փրկել էր նրա մեկամյա դստերը:

Պատմությունը սկսվում է 2016 թվականի օգոստոսից, երբ Բեքան զանգահարել է 9-11 այն բանից հետո, երբ գիշերով դստեր մոտ նոպա է սկսվել: Զանգին պատասխանել է 66-ամյա հրշեջ Բիլ Կոքսը, որը նախկինում անցել էր առաջին բուժօգնության ցուցաբերման դասընթաց: Նրա աջակցության շնորհիվ հաջողվել է փոքրիկի վիճակը կայունացնել մինչեւ բժիշկների ժամանելը:

Երկու տարի հետո՝ 2018 թվականի հոկտեմբերին, Բեքան եւ Բիլը պատահաբար հանդիպել են: Տղամարդու հագին՝ «Իմ անունը Բիլ է: Ինձ մոտ առկա է երկամային անբավարարության վերջին փուլ, եւ ինձ երիկամ է անհրաժեշտ» գրառմամբ մարզաշապիկ:

Տղամարդն ասում է, որ ծնվել է մեկ երիկամով եւ 2017 թվականին ներառվել է փոխպատվաստման սպասողների ցուցակի մեջ: Հուսահատված նա որոշել է մարզաշապիկ հագնել՝ իրեն դոնոր գտնելու հարցում օգնելու կոչով:

Բեքան որոշել է նրան օգնել: Պարզվեց որ երկուսն էլ արյան նույն խումբն ունեն: Անալիզները ցույց են տվել, որ Բեքան իսկապես կարող է Բիլի համար երիկամի դոնոր դառնալ:

Որպես երջանկության թալիսման, Բիլն իր ձեռքով Բեքայի համար հրեշտակի քանդակ է պատրաստել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ