Այշվարիա Ռայը հերթական անգամ Կանի կինոփառատոնում ապշեցրել է հանդիսատեսին

Այշվարիա Ռայը Կաննի կինոփառատոնի ամենասպասված հյուրերից է։ Դերասանուհին ամեն տարի ապշեցնում է ներկաներին իր շքեղ և յուրօրինակ զգեստներով, որոնց մասին ցանկացած աղջիկ է երազում։

Այս տարի էլ Այշվարիան այդ կարևոր իրադարձության համար ոսկեգույն երկար զգեստ էր ընտրել, որը շատերը համեմատել են ջրահարսի պոչի հետ։

Հարկ է նշել, որ Այշվարիան այնպիսի տեսք ուներ, կարծես հենց նոր էր դուրս եկել հեքիաթից։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ