Քոչի գործը ուղարկվել է Սահմանադրական դատարան, հիմա ամեն ինչ կախված է Հրայր Թովմասյանից, մականունը՝ Չաթլախ

Հովհաննես Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Քանի որ ԱԺ-ն պատրաստվում է լսումներ անցկացնել անցումային արդարադատության մասին, հիմա շատերը արդեն գրում և կարծիքներ են հայտնում այդ թեմայի շուրջ:

Եվ հին աշխարհում և միջին դարերում մարդկությունը տարբեր ձևեր էր գտնում, որպեսզի դատավորներին ստիպի անաչառ որոշումներ կայացնել:
Դրանցից մեկն էլ՝
դատի ժամանակ դատավորին նստեցնում էին աթոռի վրա , որի վրա քաշած էր իրենից առաջ կաշառք վերցրած և սխալ դատավճիռ կայացրած դատավորի կաշին:
Դատավորը, նստելով նախորդ դատավորի կաշվի վրա զգաստանում էր և չէր համարձակվում սխալ դատավճիռ կայացնել:

Ասում են, որ Քոչի գործը ուղարկվել է Սահմանադրական դատարան:
Այսինքն՝ հիմա ամեն ինչ կախված է Հրայր Թովմասյանից (մականունը՝ Չաթլախ):
Որպեսզի դատավճիռը չլինի իր մականվանը համապատասխան, առաջարկում եմ, որ դատի ժամանակ նա նստի այնպիսի աթոռի վրա , որը կունենա իր նախորդի՝
Հայաստանի վերջին տասնամյակների բոլոր կեղծված ընտրությունները օրինականացրած Գագիկ Հարությունյանի (մականունը՝ լպրծուն, կամ՝ բոլոր պաշտոնյաների խնամի) երեսի կաշվից նստատեղ:

Իհարկե նման դեպքերում կհայտնվի ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը և կհայտարարի, որ մարդասիրական քայլ չէ դատավորին նստեցնել այդպիսի հաստ և կոպիտ կաշվի վրա, իսկ Ալումյանը կառաջարկի, որ այն փոխարինվի Աֆրիկայում որսացած առյուծի մորթով, կամ գոմեշի (չշփոթե՛լ պռե գոմեշի հետ) նուրբ կաշվով:

Հրայր Թովմասյանը, նստելով Գագիկ Հարությունյանի՝ գոմշի կաշվից էլ հաստ և չոր երեսի կաշվի վրա , հենց առաջին օրը կտրորվի նրա հետույքը և այլևս համարձակություն չի ունենա սխալ որոշում կայացնել:

Վստահ եմ, որ այս առաջարկը կաշխատի :
Միշտ պետք է դասեր քաղել պատմությունից:

Ինչպես ասում են՝
Լավագույն նորը՝ լավ մոռացված հինն է

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ