Հայ տատիկի այս լուսանկարը լավագույններից մեկն է ճանաչվել միջազգային մրցույթում

ՌԴ Ռյազան քաղաքում անցկացվող Հնագույն քաղաքների միջազգային համաժողովի կազմակերպիչները լուսանկարչական մրցույթի արդյունքներով ընտրել են լավագույն լուսանկարները, որոնք արվել են համաժողովի մասնակից քաղաքներում:

«Մարդիկ հնագույն քաղաքների տարածքում» անվանակարգում երկրորդ տեղը զբաղեցրել է «Կինը միշտ կին է» խորագրով լուսանկարը, որի հեղինակն է լուսանկարիչ Արմեն Ենգոյանը:

Եզակի հեղինակային լուսանկարներում ներկայացվել են ԱՊՀ 26 քաղաք և ՌԴ 40 քաղաք:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ