Այս տղամարդու ստամոքսից 100-ից ավել մեխ են հեռացրել

Հնդկաստանի 43-ամյա բնակիչ Բխոլա Շանքարը ողջ է մնացել այն բանից հետո, երբ 116 մեխ է կուլ տվել, որոնցից յուրաքանչյուրի երկարությունը գերազանցել է 5 սմ-ն:

Անգամ հոսպիտալացման շրջանում տղամարդը իրեն չի զրկել մետաղի եւ մետաղալարերի կտորների օգտագործումից: Բժիշկները Բխոլային հոգեպես անառողջ են ճանաչել եւ նրա մոտ շիզոֆրենիա ախտորոշել:

Պացիենտն ինքն էլ չի կարողացել բացատրել, թե ինչու է  կուլ տվել: Հայտնի է միայն, որ նման արտասովոր սննդակարգը նա գաղտնի է պահել ընտանիքից: Բարեբախտաբար մեխերը չեն վնասել նրա ներքին օրգանները: Մեխերի հեռացման երկարատեւ վիրահատությունից հետո պացիենտն աստիճանաբար ապաքինվում է:

 

 

 

 

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ