«Զվարճանում ենք հայկական ձեւով». հայտնի վարսահարդար Գեորգի Կոտի պարը զուռնայի ներքո

Վարսավիրական արվեստի երկակի չեմպիոն եւ Ռուսաստանի դիզայներների միության անդամ Գեորգի Կոտն Instagram-ում տեսանյութ է հրապարակել  իր օնլայն վարպետության դասի պատրաստությունից։

Տեսանյութում երեւում է՝ ինչպես են Կոտը եւ երիտասարդ մարդկանց խումբը պարում զուռնայի հնչյունների ներքո:

Նրանց ձեռքերում ծաղկեփնջեր են, որոնք հետագայում երեւում են նաեւ վարպետության դասի ընթացքում արած տեսանյութերում։ «Այսօր զվարճանում ենք հայկական ձեւով»,- նշել էր  նա։

Ոճաբանը կրակոտ պարով հիացմունք է առաջացրել սոցիալական ցանցերի օգտատերերի շրջանում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ