Իսպանացի 39-ամյա մատադոր Մորանտե դե լա Պուեբլան մասնակցում էր Սեվիլիայում տեղի ունեցող ցլամարտի հերթական փառատոնին:
Տեսանյութում երևում է, որ մինչև վերջնական մահացու հարվածը՝ ցլի մեջքում արդեն իսկ կային 4 ցցված բանդիլլաներ:
Կանխազգալով իր մոտալուտ մահը՝ արյունոտված ցլի աչքերից արցունքներ են հոսել: Որպես կենդանու նկատմամբ հարգանքի նշան՝ մատադորը թաշկինակով մաքել է ցլի արցունքները:
Այս տեսանյութը միայն թվիթերյան հարթակում դիտել են ավելի քան 2.5 միլլիոն անգամ: