17 տարեկան տղան ամուսնացել է 51–ամյա կնոջ հետ. 18 տարի է անցել, ահա թե ինչպես են նրանք ապրում հիմա

17-ամյա Ջեյ Բարհեմը գնացել էր ավտոդպրոց՝ վարորդական իրավունք ստանալու համար։ Հենց այնտեղ էլ ճակատագիրը ծանոթացնում է նրան Լինդայի հետ, որը մեքենա վարելու դասեր էր տալիս։ Այդ ժամանակ Լինդան արդեն 51 տարեկան էր։

Ութ շաբաթվա ընթացքում Ջեյը ոչ միայն մեքենա վարել սովորեց, այլև իր ողջ կյանքի սերը գտավ։ Ջեյի և Լինդայի միջև ինչ–որ կայծ վառվեց, բայց նրանք երկուսն էլ ռիսկ չէին անում խոսել իրենց զգացմունքների մասին։ Մի անգամ, երբ նրանք մեքենայով գնում էին, մի երգ հնչեց, որը երկուսին էլ դուր եկավ, և իրենք էլ չհասկանալով թե ինչպես, որոշեցին համբուրվել։

Դժվար չէ կռահելը, որ 34 տարվա տարիքային տարբերությունը խոսակցությունների և մեղադրանքների տեղիք էր տալի։ Այսօր Ջեյը 36 տարեկան է, իսկ Լինդան՝ 69:

Նրանք արդեն 18 տարի է, ինչ միասին են և շատ երջանիկ: Ջեյը հիշում է, որ փողոցում մարդիկ սարսափելի բաներ էին ասում, բայց իրենք դրանց կարևորություն չէին տալիս։

«Ես միշտ հարցնում եմ քննադատներին, թե քանի՞ բաժանություն են իրենք ունեցել, և պարզվում է, որ նրանց մեծ մասը բաժանվել է՝ անկախ տարիքային տարբերությունից։

Մեր ամուսնությունն ավելի երկար է ձգվել, քան շատ ուրիշներինը և մենք դեռ շատ սիրահարված ենք»,– կիսվել է տղամարդը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ