Այս պատմությունը դարձել է հայտնի տանիքագործի շնորհիվ, ով հրապարակել էր այս ամենը համացանցում։ Մի օր մարդկանց մի խումբ նկատեց այս մուրացկանին։
Նրանք խղճացին աղքատ մարդուն և թեյ հյուրասիրեցին։ Սակայն այդ ժամանակ անտուն մարդը նրանց ևս մի խնդրանքով դիմեց։ Իրեն անհրաժեշտ էր աշխատանք։ Աշխատողներն ասացին, որ կփորձեն մի բան մտածել։
Հաջորդ օրը մուրացկանը վաղ առավոտից սպասում էր տանիքագործներին՝ իրենց աշխատանքի վայրում։ Նրան մի քանի ոչ բարդ խնդիր հանձնարարեցին և շուտով նկատեցին, որ իրենց նոր աշխատակիցը հաճույքով և ջանասիրությամբ է գործ անում։
Աշխատանքային օրվա վերջում նրան խոստացված գումարի քառապատիկը վճարեցին, բացի այդ նաև կերակրեցին։
Լսելով այս պատմության մասին սոցիալական ծառայությունն անօթևանին խոստացավ ապահովել կացարանով։ Իսկ տանիքագործներն արժանի են գովստի․ սա մարդասիրության և բարության վառ օրինակ է, որը մեր աշխարհն ավելի լավ ու լուսավոր է դարձնում։