Ամեն տարի «National Geographic»-ը լուսանկարիչների համար կազմակերպում է մրցույթ։ Այս տարի աշխարհի տարբեր ծայրերում ապրող լուսանկարիչները աշխատել են չորս ուղղություններով՝ Բնապահպանական խնդիրներ, Կենդանիների դիմանկարներ, Գործողություն և Բնապատկեր:
«Լուսանկարչական չորս ուղղությունները ստեղծվել էին, որպեսզի լուսանկարիչներին հնարավորություն ընձեռեն ավելի մանրամասն ու պարզ ներկայացնել բնության ողջ գեղեցկությունը:
Մենք ակնկալում ենք ազդեցիկ ու գրավիչ լուսանկարներ»,-ասել է National Geographic Travel-ի ավագ մենեջեր և National Geographic photo մրցույթի մենեջեր Սարա Պոլգերը: