Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Այն, որ որոշ սրբապիղծներ Ծիծեռնակաբերդը դարձրել են կազուալ միտինգատեղի՝ փորձելով ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը ոգեկոչող պատահական քաղաքացիներին դարձնել իրենց միտինգների ակամա մասնակից, արդեն գիտեինք, բայց որ որոշների լպիրշությունը պիտի հասնի նրան, որ մանկահասակ երեխային պիտի փորձեն ահաբեկել, վիրավորել, դա նորություն էր։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

«Հուսամ երեկոյան «դակլադից» հետո ստանալիք 30-ական արծաթը ուրախ առիթի կծախսեք։

Մի ուրիշ պտուղ են լրատվականները, որ համառորեն չեն սրբապղծություն կատարածների քվազի-քաղաքական միավոր լինելը ու փորձում են օգտագործել «հավաքվածներ, քաղաքացիներ, ժողովուրդ» եզրույթները։

Մեր քաղաքացիներին ու ժողովրդին լպիրշության ու սրբապղծության մասնակցության մեջ անհիմն մի մեղադրեք, հարգելիներս»,- գրել է Ալեքսանյանը։

Ինչպես հայտնել ենք, Աննա Հակոբյանը դստեր՝ Արփիի հետ այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ «Ազգային ժողովրդական բևռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ