ԱԺԲ անդամները հայտնում են, որ իրենք են Աննա Հակոբյանին դիմավորել վիրավորական վանկարկումներով

Ինչպես հայտնել ենք, Աննա Հակոբյանը դստեր՝ Արփիի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ «Ազգային ժողովրդական բևռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել:

Հաշվի չառնելով օրվա խորհուրդը և վարչապետի դստեր տարիքը՝ նրանք հուշահամալիրի տարածքում սկսել են վիրավորող արտահայտություններ հնչեցնել:

Տեղի ունեցածը բացասաբար է ազդել երեխայի վրա, որը հուզվել է կատարվածից:

Նկատենք, որ այս խմբակի անդամները պարբերաբար աչքի են ընկնում նման վարքագծով՝ հանրային վայրերում հրահրելով սադրանքներ և միջադեպեր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ