Մանիպուլյացիան, ապատեղեկատվությունն ու կեղծիքը դարձել են Հայաստանի քաղաքական դիսկուրսի անբաժան մասը․ Անդրանիկ Շիրինյան

 

Անդրանիկ Շիրինյանը գրառում է արել, որտեղ ասվում է․

Մոտավորապես 2-3 ժամ կանգնած էինք Սևանի մայրուղու վրա շատ դանդաղ առաջ գնացող մեքենաների շարասյան մեջ: Որևէ մեկս տեղյակ չէր, որ ակամայից մասնակցում ենք հերթական շարժմանը 🙂
Մանիպուլյացիան, ապատեղեկատվությունն ու կեղծիքը դարձել են Հայաստանի քաղաքական դիսկուրսի անբաժան մասը սկսած 2020 թվականից: Այս պայմաններում դժվար է հասկանալ, թե որ մեթոդները կօգնեն հասարակությանը ճիշտ կողմնորոշվել:
Հույսը էլի մնում է կրթությունն ու որակյալ մամուլի զարգացումն ու աճը, որը հնարավորություն կտա մարդկանց հնարավորինս բազմակողմանիորեն տեղեկացված որոշումներ կայացնել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ