Ցեղասպանության խորհուրդն էլ հարսանիքի նման դարձրին տարբեր պոզաներով նկարվելու ֆոտոսեսիա, սելֆի-շոու․․․. Ստյոպա Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյանը գրում է.

Ցեղասպանության խորհուրդն էլ հարսանիքի նման դարձրին տարբեր պոզաներով նկարվելու ֆոտոսեսիա, սելֆի-շոու։ Ձեռքերը բարձր․․․․ ջահերը բարձր․․․․ Երեխեք, հուժկու դեմք ընդունեք, որ մամեդը վախենա․․․ Մասովկա, դու հլա շատով երևա․․․
Իսկ տարեցտարի մեծացող չափերով լաթի կտորը, որը վառվում է մասովկայի պահանջված պոզաները ստանալուց հետո, պարզապես ցուցանում է այն այրողի՝ թշնամուց վախի չափը․․․ Ոչինչ, որ իրենց համոզել են, թե դիմացինը դա ուժեղություն է ընկալում․․․
Ու այս ամենը Հայաստանի սրտում, հասկանում եք․․․
Էհ, երեխեք
Ոչինչ, ձեզանից շատերը կմեծանան, կյանքին այլ կերպ կնայեն․․․
Խիստ չեմ դատում, մենք էլ ձեր տարիքում կատարյալ ու իմաստուն չենք եղել․․․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ