Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

Մենք երկկողմանի հաստատելու ենք սահմանի մի հատվածը, հաջորդ քայլով պետք է լինի այդ սահմանի պաշտպանությունը սահմանապահ ուժերի միջոցով։ Երբ այդ մասը կհաստատենք, հատվածական կշարունակենք շարժվել ամբողջ Հայաստանի սահմանի երկայնքով։

Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասաց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, նշելով, որ բնականաբար շատ փոփոխություններ կլինեն։

«Կգանք, կհասնենք այն հատվածներին, որտեղ այնուամենայնիվ վիճելի խնդիրներ ունենք։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում գտնվում են Ադրբեջանի զինված ուժերը։ Եվ այդտեղ ամենայն հավանականությամբ կսկսենք բանակցային գործընթացը, որպեսզի կարողանանք բնագծերը ճիշտ կառուցենք և երկու կողմն էլ ընդունեն, որ էն ինչն իրենց տարածքում է, մնա իրենց, ինչը մեր տարածքում է, մնա մեզ։

Շատ հնարավոր է, որ էդ վիճելի հատվածները շրջանցեք՝ շարունակենք, բայց վերադառնալով դրան, որովհետև հենց էնպես չի, որ մենք ասում ենք մերն է, ինքն ասում է իրենն է։ Ապացույցներ ունեցող բազմաթիվ իրավական փաստաթղթեր և քարտեզներ գոյություն ունեն, որոնք պետք է լինեն բանակցային գործընթացի տարբեր հատվածներում։

Քարտեզնեն էլ ունեն իրենց փոքր հատվածը, որոնք միավորվում, դառնում են մեծ քարտեզներ։ Հիմա ընդունել ենք քարտեզի մի տարբերակ, գնում ենք դրանով, բայց հիմա եթե խորանանք քարտեզների գեոդեզիական նրբությունների մեջ, մենք ոչ մի տեղ չենք հասնի։

Հիմա սկսված է գործընթացը և դա իր բնականոն ընթացքով պետք է շարժվի։ Դա է պետական սահման ունենալու հնարավորթւյունը իսկ դա պետք է ենթարկվի պաշտպանության, որովհետև սահմանի կողմերում գնտվում է երկու երկրների ժողովուրդը։ Նրանք պետք է լինեն պաշտպանված»,- ասաց Քոչարյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ