Կանադայի թեմի առաջնորդի պաշտոնը զբաղեցնելիս Բագրատ Գալստանյանը թեմը լուծարման եզրին է հասցրել. Ուշագրավ մանրամասներ

Հայ առաքելական եկեղեցու Կանադայի թեմի առաջնորդի պաշտոնը զբաղեցնելիս ( 2003-2013թթ.) Բագրատ Գալստանյանի կողմից թույլ տրված չարաշահումների և թեմական բյուջեից յուրացումների, ինչպես նաև անհեռատես վարչատնտեսական գործելաոճի հետևանքով լուծարման եզրին է հասցվել Կանադայի թեմը՝ առաջացնելով հսկայական ֆինանսական պարտավորություններ և թեմի անշարժ ու շարժական գույքի նկատմամբ արգելանքների սահմանում։

Նշված ֆինանսական խնդիրները հետագայում լուծվել են արտերկրի մի քանի բարերարների կողմից կատարված հանգանակությունների շնորհիվ։ 2018-2019թթ. ընթացքում Բ. Գալստանյանը գործուն մասնակցություն է ունեցել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետագա պաշտոնավարման դեմ ուղղված «Նոր Հայաստան. նոր Հայրապետ» նախաձեռնության կազմավորմանը և հետագա գործունեությանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ