Սուսաննա Գաբոյանը հաղթել է աշխարհի 10-րդ չեմպիոնուհուն․ շախմատի ԵԱ

Հունաստանի Հռոդոս կղզում շարունակվում է շախմատի կանանց Եվրոպայի 24-րդ անհատական առաջնությունը:

Չորրորդ տուրում հայ շախմատիստուհիներից տպավորիչ հաղթանակ է տարել Սուսաննա Գաբոյանը։ Նա առավելության է հասել աշխարհի 10-րդ չեմպիոնուհու, 45-ամյա բուլղարացի Անտոանետա Ստեֆանովայի նկատմամբ:

Շախմատի կանանց Հայաստանի հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանն այս տուրում պարտվել է իսրայելցի Ռոնիտ Լևիթանին: Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի է գրանցել ադրբեջանցի Այան Ալահվերդիևայի հետ, Մարիամ Մկրտչյանն էլ հունգարացի Զուսաննա Տերբեի հետ:

Գաբոյանն ու Լիլիթ Մկրտչյանն ունեն 2,5-ական միավոր, իսկ Դանիելյանն ու Մարիամ Մկրտչյանը՝ 2-ական միավոր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ