Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին և ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի։

Այս մասին Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսօր արդեն Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները կապի մեջ են իրար հետ և նրանք պետք է պայմանավորվեն նաև, թե ծառայությունը ոնց են իրականացվելու։

Ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն բոլորովին ուրիշ խնդիր է։ Այստեղ խնդրում եմ սադրանքների չտրվել։ Մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չենք փռելու սեղաններին և տեսախցիկների առաջ ցույց տանք։

Բայց մեր ակնկալիքը և մեր ընկալումն այն է, որ խաղաղության ենք գնում։ Սա խաղաղության գործընթացի համար շատ կարևոր անկյունաքար է»,- ասել է վարչապետը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր Ստեփանավան այցի շրջանակում ՀՀ վարչապետը պատասխանել է նաև լրագրողների հարցերին՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հանդիպմանն ու կայացված որոշմանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ