Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին այլևս չկա, այն հիմնահատակ քանդվել է:

Այս մասին ահազանգում է Քորնելի համալսարանի Caucasus Heritage Watch հետազոտական նախաձեռնությունը և նշում, որ Շուշիի 177-ամյա հուշարձան Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին ավերելով՝ Ադրբեջանը կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը:

2021 թվականի դեկտեմբերի 7-ի վճռով դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել 2020 թվականի հակամարտության հետ առնչություն ունեցող գերեվարված բոլոր անձանց անվտանգությունը, ձեռնարկել բոլոր քայլերը՝ կանխելու ռասսայական ատելության և խտրականության հրահրումը, կանխելու և պատժելու վանդալիզմի դրսևորումները հայկական մշակութային ժառանգության նկատմամբ։

Եկեղեցու՝ հիմնահատակ քանդվելու մասին հայտնի է դարձել արբանյակային լուսանկարներից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ