Բրյուսելի եռակողմ հանդիպումն առանձնահատուկ էր միջազգային հարաբերություններում ՀՀ դերի և ընկալման տեսանկյունից․ Խանդանյան

Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ եռակողմ բարձր մակարդակի հանդիպումը առաջին հերթին առանձնահատուկ էր Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի և միջազգային հարաբերություններում Հայաստանի՝ դերի և ընկալման տեսանկյունից։

Այս մասին գրել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

«ԵՄ-ն և ԱՄՆ-ը վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, ժողովրդավարությանը, տարածքային ամբողջականությանը և սոցիալ-տնտեսական դիմակայունությանը։

ԵՄ-ն և ԱՄՆ-ը ողջունել են Հայաստանի կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որը կխթանի ընդհանուր բարգավաճումը և տարածաշրջանային համագործակցությունը։

Նախադեպը չունեցող այս հանդիպումը որպես մեկնակետ կարևոր նշանակություն ունի Հայաստանի՝ տնտեսական դիվերսիֆիկացիայի ուղղությամբ տարվող աշխատանքների համար։

ԵՄ և ԱՄՆ կողմից խոստացված դրամական աջակցությունը կնպաստի մի շարք ոլորտներում Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը և հումանիտար խնդիրների հասցեագրմանը»,- ասված է գրառման մեջ։

Ապրիլի 5-ին Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի համատեղ հանդիպում էր կայացել։

Եռակողմ հանդիպման մեկնարկից առաջ ՀՀ վարչապետը, ԱՄՆ պետքարտուղարը, Եվրոպական հանձնաժողովի նախագահը և Արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչը հանդես էին եկել մամուլի համար հայտարարություններով։

Այնուհետ հրապարակվել էր համատեղ հայտարարությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ