Շիրակի մարզը նոր ոստիկանապետ ունի․ ՆԳ նախարարը հրաման է ստորագրել

Ապրիլի 2-ին ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարայի հրամանով ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչության նոր պետ է նշանակվել:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ՆԳ նախարարի հրամանով ոստիկանության գնդապետ Արթուր Բդոյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնից: Մեկ այլ հրամանաով նա նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ