Հայաստանում «5-րդ շարասյան» գործողությունները համակարգում է Կոպիրկինը, բայց «ռադները քաշելու» են այստեղից. Սուքիասյան

«Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության փոխնախագահ Հայկ Սուքիասյանի խոսքով՝ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը լավ կլինի նաև ասի, թե 2020 թվականի պատերազմն ինչո՞ւ սկսվեց, որ Ռուսաստանը ստիպված է եղել «կանխել», ինչպես պնդում են:

«Թող բացատրի՝ ինչո՞ւ է ՌԴ-ը, Ադրբեջանին գրկած, քշում մեզ վրա, ինչո՞ւ Արցախի հայությունը, որտեղ հազարամյակներով ապրել է, այսօր կտրված է իր բնօրրանից»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:

Վերջինս նկատում է՝ Ռուսաստանը Հայաստանին ներքաշել է իրեն հարմար գործընթացի մեջ, որը նաև լրատվական դաշտն է գեներացնում:

«Ռուսական ավանդույթ է՝ հիմքից կտրված վերլուծություններ անել՝ «դե, որ դուք ՀԱՊԿ-ին դիմեցիք, լավ չդմեցիք, և-ով էիք դիմել, կամ-ով պետք է դիմեիք, էս 4-րդ կետը պետք է չլիներ, մյուսը լիներ, ԵՄ դիտորդները, որ չգային…»: Այսինքն՝ մեզ քաշում է այս դիսկուրսի մեջ, մենք էլ ընկել ենք: Գլխավորը հիմքն է, հիմքը ո՞րն է, ՌԴ-ն ունի որոշում, որ ՀՀ-ն չպիտի լինի, դրա համար, եթե նկատել եք, ՌԴ-ն միշտ խոսում է հայ ժողովրդի հետ բարեկամության մասին՝ տարանջատելով պետությունը ժողովրդից, ասում է, որ մեր իշխանությունների գործողությունները հակասում են մեր ժողովրդի շահերին, կոնֆլիկտ է որոնում, ասում՝ «տապալեք ձեր պետությունը, եկեք իրար հետ ախպերություն անենք»: 40 հազար հատ Կոպիրկին է խոսելու, հազար ու մի հիմարություն կասեն, որովհետև, իրենց ընկալմամբ, 200 տարվա ճորտը պոկվել է իրենցից ու դրա համար կեղծ թեզերով ինչ ասես՝ կխոսեն»,- նկատում է նա:

Ըստ Սուքիասյանի՝ Ռուսաստանի հատուկ ծառայությունների ոճը կիրառում է նաև Կոպիրկինը:

«Ի՞նչ է ասում՝ «մենք չենք ուզում, որ ՀՀ-ն լինի մեր ճորտը՝ մեր կազմում»՝ ամեն դեպքում կպցնելով այդ պիտակը և ընդգծելով, որ այդ հարցը քննարկվում է: Ժամանակին Պուտինը ի՞նչ ասաց. «Թրամփը, որ եկավ Ռուսաստան, անմիջապես վազեց մարմնավաճառների հետևից», Թրամփն էլ ասաց. «Հերքում եմ, նման բան չի եղել», բայց, ըստ էության, կպցրեց այդ վատ պիտակը Թրամփին, հեղինակության հետ խաղաց: Հիմա Կոպիրկինն է ասում՝ դե, մենք չենք ուզում, որ մեր ճորտը լինեք, բայց ճորտության հարց քննարկում ենք»,- ընդգծում է բանախոսը:

Նրա խոսքով՝ Հայաստանում «5-րդ շարասյան» գործողությունները ուղիղ համակարգում է Կոպիրկինը. «Ռևանշիստներին ուղիղ կառավարում է Կոպիրկինը, և ինչ անում են, ՌԴ-ի կամքն է: Իրենց նպատակը հենց դա է (-խմբ. նկատի ունի ՀՀ-ն որպես ՌԴ գաղութի կարգավիճակում լինելը), պարզապես հիմա խռխռոցները գալիս է Ուկրաինայի դաշտում, դրա համար սկսել են ուղիղ չասել դրա մասին: Նա (-խմբ. Կոպիրկինը) բացարձակ սուտ է խոսում, սուտը ՌԴ-ի արտաքին քաղաքականության գլխավոր բաղադրիչներից մեկն է»:

Սուքիասյանի դիտարկմամբ՝ ռևանշիստները շուտով Կոպիրկինի ձայնով («հայկական մուղամով») կսկսեն այդ «երգը երգել»:

«Պիտի նկատի ունենանք, թե ինչու է ՌԴ-ն այսքան ջղաձգվել, որովհետև հասկանում է՝ Հայաստանը հավերժ գնում է իրենից: Հիմա էլ Տավուշում են կրքեր բորբոքում. Հայաստանի «վերլուծական» դաշտն է մարդկանց նյարդերը ուտում՝ «Տավո՜ւշը, Տավո՜ւշը, հեսա տվեցին, կտան»: Այս վերլուծությունները հայկական մազոխիզմով է, Կոպիրկինն էլ հրահրում է, գիտի, որ մի քիչ բողոքական ալիք կա, անընդհատ դրա վրա կրքեր են բորբոքում»,- կարծում է նա:

Վերջինս այն համոզմանն է, որ Կոպիրկինի հայտարարություններին պետք է արձագանքի Հայաստանի արտաքին քաղաքական հարցերով գերատեսչությունը. «Կոպիրկինին մի բան պետք է ասվի. եթե դուք մի օր կլողանանք՝ որպես նորմալ, քաղաքակիրթ պետություն և ժողովուրդ կներկայանաք հայ ժողովրդին և ՀՀ-ին, մենք միգուցե մտածենք, որ կա այն նվազագույնը, որի վրա կարելի է ՌԴ-ի հետ հարաբերությունները կարգավորել, եթե՝ ոչ, «ռադներդ քաշելու» եք այստեղից, թաթներդ հեռու եք պահելու: 200 տարվա այդ բանաձևը, որով մեր արյան հավերժ շահառուն են եղել, դույլերով արյուն են տարել մեզնից, մեր պետությունն են փլուզել, այս անգամ չի լինելու»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ