Օկուպացված Արցախում բանվորներ տեղափոխող միկրոավտոբուս է շրջվել․ կա 9 վիրավոր

Օկուպացված Արցախի Մարտունու շրջանում միկրոավտոբուսի շրջվելու հետեւանքով 9 մարդ է տուժել։

Հաղորդվում է, որ օկուպացված տարածքներում գործող ընկերություններից մեկին պատկանող միկրոավտոբուսը, որը տեղափոխում էր բանվորների, շրջվել է։

Վթարի հետեւանքով միկրոավտոբուսում գտնվող 17 հոգուց տուժել են 9-ը։ Տուժածներին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ