Ռուսաստանի Դաշնության հետ կապված հարաբերություններում ոչ մի սխալ բան չենք արել․ Նիկոլ Փաշինյան

Ռուսաստանի Դաշնության հետ կապված մեր հարաբերություններում ոչ մի սխալ բան չենք արել։

Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր գործընկերներ չեն կարող ցույց տալ մի տեղ, ասել, որ դուք այստեղ այս ինչ պարտավորությունը ունեիք և այդ պարտավորությունը չեք կատարել։

Մենք կարող ենք ցույց տալ և ցույց ենք տալիս։ Մեկի դեմ հարցեր ենք բարձրացնում և ակնկալում ենք էդ լեգիտիմ հարցերի բովանդակային պատասխան։

Քանի այդ պատասխանը չի հնչել, ուրիշ ինչ էլ ասվի դա հարցը չի լուծելու»,- ասել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ