Անհայտ անձը գերեզմանատանը զենք-զինամթերք է թողել

Մարտի 29-ին ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ անհայտ անձը Չարբախի գերեզմանատանը զենք-զինամթերք է թողել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, նշված վայր ժամանած պարեկները հայտնաբերել են կասկածելի պոլիէթիլենային պարկը, որում եղել են ատրճանակ, նռնակ և այլ զինամթերք։

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ