Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

ԵՄ-Հայաստան-ԱՄՆ համաժողովը կարող է Հայաստանին «դրդել նոր «սադրանքների»։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության գերագույն դեսպան Պավել Կնյազևի հետ հանդիպման ժամանակ։

Հիշեցնենք՝ ապրիլի 5-ին Բրյուսելում սպասվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լեյենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի համատեղ հանդիպումը, որի շրջանակում քննարկվելու են Հայաստանի զարգացմանը նպաստող եռակողմ համագործակցության ուղիները:

2023 թվականի հոկտեմբերի 5-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Գրանադայում հանդիպումից հետո հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ: Ուրսուլա ֆոն դեր Լայենը տեղեկացրել էր Հայաստանին աջակցելու համար ԵՄ-ԱՄՆ համատեղ միջոցառման նախապատրաստման մասին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ