Ինքնահռչակ Շահրամանյանը ուզում է «ծիլեր» տա Երևանում. վարչապետը խիստ նախազգուշացնում է

Հիշեցնենք՝ Լեռնային Ղարաբաղի լուծարման հրամանագիրը ստորագրած Սամվել Շահրամանյանը Le Figaro պարբերականին, ի պատասխան հարցի, թե գոյություն ունի՞ արդյոք վտարանդի պետություն և կառավարություն, պատասխանել է․ «Այո, այն շենքում, որտեղ ես հյուրընկալում եմ ձեզ Երևանում, գտնվում են Արցախի նախագահի գրասենյակը և դատական ու օրենսդիր կառույցների գրասենյակները: Խորհրդարանականները կարող են հավաքվել այստեղ՝ քվեարկելու համար։ Հոկտեմբերին ստորագրել եմ հրամանագիր, որով սահմանվում է, որ կառավարության բոլոր նախարարները մնում են իրենց պաշտոններում կամավոր հիմունքներով»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն երեկ խոսել էր ինչ-որ վտարանդի կառավարությունների մասին և հայտարարել․

«Հայտարարում են և այլնի մասին: Ես ուզում եմ շատ հստակ հայտարարել, որ ՀՀ-ում կա մի կառավարություն, և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում: Ուզում եմ, որ այս ուղերձը շատ հստակ արձանագրենք, և անհրաժեշտության դեպքում պետք է արվեն համապատասխան քայլեր, նաև ձեռնարկվեն համապատասխան միջոցներ, որպեսզի արտաքին ուժերը որոշ շրջանակների՝ ՀՀ անվտանգության համար սպառնալիք ստեղծելու համար չօգտագործեն»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ