Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Մարտի 28-ին՝ ժամը 20։57-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լանջազատ գյուղի ոլորանների մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ սարի լանջից տեղի է ունեցել քարաթափում՝ քարերը և հողային զանգվածը թափվել են ճանապարհի երթևեկելի հատված․ երթևեկությունը դարձել է միակողմանի։

Փրկարարները երթևեկելի հատվածից հեռացրել են քարերն ու հողային զանգվածը (10 քմ) և սահմանազատել տարածքը։

Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները երկկողմանի փակել են ավտոճանապարհը․ ճանապարհաշինարարական ընկերության աշխատակիցներն իրականացրել են մաքրման աշխատանքներ:

May be an image of road

No photo description available.

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ