Նարեկ Սամսոնյանը կալանավորվեց

Դատարանը «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել։

Հիշեցնենք՝ այսօր՝ ավելի վաղ, ձերբակալվել էր «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։

ՔԿ հաղորդագրության համաձայն՝ վերջինս ձերբակալվել է ՀՀ քննչական կոմկտեում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով) հատկանիշներով քննվող քրեական վարույթի շրջանակներում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ